Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Գևորգ Աճեմյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Գևորգ Աճեմյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
18.07.2018 | 23:44

«Սիրելի ընկերներ, այսօր հրաժարականի դիմում եմ ներկայացրել վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչի պաշտոնից։ ՈՒրախ եմ, որ լավ թիմում եմ աշխատել։ Չեմ կարծում, թե կրոնական հայացքներս, առաջին նախագահի հասցեին արած արտահայտությունս, «Աշտարակ կաթի» և թերթեր չգնելու պատմությունները, որոնք հասարակական հնչեղություն ստացան, իրենց պատշաճ բացատրությունները չեն ստացել իմ կողմից։


Բայց և այնպես, բոլորս պետք է հաշվի նստենք որոշակի իրողությունների հետ և իրականությանը ճակատ առ ճակատ հանդիպենք։ Իմ աջակցությունն եմ հայտնում ներկայիս գործադիր իշխանությանը։ ՈՒժերիս ներածի չափով օգնական եմ լինելու նրան։ Լավ մնացեք...
Հ.Գ. խղճիս և Աստծո առաջ ուղիղ եմ»,- Facebook-ի իր էջում գրել է Գ. Աճեմյանը։
Ավելի վաղ 168.am-ի զրույցում վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Գևորգ Աճեմյանը հաստատել է, որ ինքը «Կյանքի խոսք»-ի անդամ է. «Ես այդ դավանանքի հետևորդ եմ, ես «Կյանքի խոսք» եկեղեցուց եմ, իմ հավատքը դա է»։


Մամուլում նաև տեղեկություն էր հայտնվել, որ Գևորգ Աճեմյանն իր մոտ է հրավիրել «Աշտարակ կաթ» ապրանքանշանի սեփականատիրոջը և հորդորել կարճ ժամկետներում «Աշտարակ կաթ» ապրանքանշանը վերադարձնել «Աշտարակ կաթ» ՓԲԸ նախկին սեփականատեր Աշոտ Ափոյանին և ազատել գործարանի տարածքը։ Նա նաև հայտարարել է, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը «քոռ է ոչ միայն ֆիզիկապես, այլև քաղաքական հեռատեսությամբ»։

Դիտվել է՝ 2086

Մեկնաբանություններ